Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը բաց կթողնի Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա» (12.11, 00:00 ԵԺ) հանդիպումը՝ դեղին քարտերի պատճառով:
Հիշեցնենք, որ 30-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն է (1300 րոպե): Երկրորդ տեղը զբաղեցնում է Բելինգեմը 1216), երրորդը՝ Վալվերդեն (1175):