Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի խոսքերը՝ կապված Պրիմերայի 14-րդ տուրոմ կայացած «Էյբար»-«Ռեալ» հանդիպման (1-3) մրցավարության հետ։
Հիշեցնենք, որ 1-2 հաշվի ժամանակ մրցավարը 11-մետրանոց չնշանակեց «Ռեալի» դարպասին, չնայած այն հանգամանքին, որ գնդակ դիպավ մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսի ձեռքին։
«Ձգտում եմ երբեք չշփվել մրցավարների հետ։ Նրանք խաղի մասնակիցները չեն։ Նրանք կարող են սխալվել ինչպես և ֆուտբոլիստներն ու մենք՝ առօրյա կյանքում։ Ինչ վերաբերում է Կումանի խոսքերին, ապա այն չեմ մեկնաբանում, քանի որ կենտրոնացած եմ հաջորդ հանդիպման վրա»,- ասել է Զիդանը։