«Ռայո Վալյեկանոյի» դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին, Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կայացած «Ռեալի» դեմ խաղից հետո (0-0) խոսել է Վինիսիուս Ժունիորի հետ արձանագրված միջադեպի մասին:
Դրվագներից մեկում բրազիլացին նետվեց դեպի դարպասապահը, իսկ վերջինս սկսեց ժամանակ շահելու համար սիմուլյացիայի դիմել:
«Վինիսիուսը մեծագույն ֆուտբոլիստ է: Նորմալ է, երբ խաղն անցնում է լարված պայքարում: Սա խաղի մի մասն է և պետք է դրան մեծ նշանակություն տալ»,- Դիմիտրևսկիի խոսքը մեջբերում է Marca-ն: