Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ Էնդրիկն առաջին անգամ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական, հաղորդում է Globo-ն:
Հրավերներ են ստացել նաև «Արքայական ակումբի» հարձակվողներ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգո Գոյեսը:
ԱԱ-ի ընտրական մրցաշարում բրազիլացիները նոյեմբերին կմրցեն Կոլումբիայի (17.11. 04:00) և Արգենտինայի (22.11. 04:30) հետ:
Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների համաձայն, «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը: