Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հայտարարել է, որ մանկության տարիներին չի սիրել ֆուտբոլը:
«Սկզբում ֆուտբոլն ինձ դուր չէր գալիս: Գիտեմ՝ զարմանալի է, քանի որ ես հիմա կխելագարվեմ, եթե ֆուտբոլն ինձանից խլեն:
Ես հաճախում էի մարզումներին և խոտ ու ծաղիկներ էի քաղում, ինչպես նաև մարգարիտներից փոքրիկ ծաղկեփնջեր էի պատրաստում մայրիկի համար»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է L'Équipe-ը: