Ռոնալդոն հայտարարել է, որ ֆուտբոլը ձանձրալի է դարձել, այդ իսկ պատճառով էլ նա գերադասում է թենիսը։
«Ռեալի», «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողը այցելել է թենիսի մարզիչ Պատրիկ Մուրատօղլուի ակադեմիա և ուշագրավ հայտարարություն արել։
«Հիմա ես ավելի շատ թենիս եմ սիրում, քան ֆուտբոլ։ Դա անհավանական է, քանի որ ես այլևս չեմ կարողանում ֆուտբոլ նայել, այն ձանձրալի է հիմա։ Բայց ես կարող եմ 5 ժամ անցկացնել թենիս դիտելով։
Ես մարզվում եմ շաբաթական 3 անգամ և արդեն շատ մրցունակ եմ։ Իմ խաղն օրեցօր ավելի լավն է դարձնում»,– ասել է Ռոնալդոն։