AS-ի տեղեկություններով, «Ռեալը» համապատասխան առաջարկ ստանալու դեպքում կվաճառի Յովիչի տրանսֆերը։
Յովիչը 2019 թվականին «Ռեալի» հետ պայմանագիր էր կնքել, սակայն չկարողացավ սպասվող բարձունքների հասնել ու վարձակալությամբ հանձնվեց «Այնտրախտին»։
23-ամյա ֆուտբոլիստն Գերմանիայում անցկացրած 23 խաղերի ընթացքում դարձել է ընդամենը 4 գոլի հեղինակ։
Սերբ ֆուտբոլիստը Մադրիդում տարեկան 5 մլն եվրո է վաստակում ու մինչև 2025 թվականը պայմանագիր ունի «արքայական» ակումբի հետ։