Տիերի Անրի․ «Ռեալի» հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ պայմանավորված չէրև բախտի գործոնով։ Այսպիսինն է «Ռեալ Մադրիդը»։ Ես այլևս չեմ ցանկանում լսել այն մասին, որ «սերուցքայինների» բախտը կրկին բերեց։
Եթե խաղից առաջ ինձ ասեին, որ «Ռեալը» կհաղթի Խոսելուի գոլի շնորհիվ՝ Ռյուդիգերի փոխանցումից հետո, դուք ինձ խելագար կանվանեիք։ Սակայն դա հենց այն է, ինչը «Ռեալ Մադրիդն» անում է։
Վինիսիուսը չի արժանանում այն ճանաչմանը, որին արժանի է։ Չպետք է աննկատ մնա, թե նա ինչ է անում խաղադաշտում։ Նա և Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են, իսկ այս մրցաշրջանում, հնարավոր է, Բելինգեմը երրորդն է։ Կարծես թե նրանք հայտնվելու են նույն տեղում»։