Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում վստահ են, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Արքայական ակումբ», հաղորդում է Marca-ն:
Փարիզյան ակումբում ծրագրում են փոխել իրավիճակը, սակայն 24-ամյա ֆուտբոլիստին պահելը շատ ծանր առաջադրանք է:
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 12 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: