«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը։
AS-ը հաղորդում է, որ մադրիդյան ակումբում վաղուց են պատրաստվել այս իրավիճակին ու գիտեն, որ ֆրանսիացին մտադիր է «Ռեալին» խնդրել իրեն բաց թողնել այլ ակումբ։
Այդ պատճառով «Ռեալը» կապ է հաստատել մի քանի կենտրոնական պաշտպանների հետ։ Նրա հեռանալու դեպքում «արքայական» ակումբը կփորձի թիմ հրավիրել Պաու Տորեսին կամ Ժյուլ Կունդեին։