Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է մնալ մադրիդյան ակումբում:
Լրագրող Ռամոն Ալվարեսի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունն իտալացի մասնագետին առաջարկել է նոր պայմանագիր: Կողմերը բանակցում են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը:
Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից, իսկ նախքան այդ «էվերտոնում» էր:
Այս պահին մադրիդյան ակումբը 25 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: