Լոնդոնի «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է վերադառնալ «Ռեալ», հաղորդում է լրագրող Էկրեմ Կոնուրն՝ X–ում։
Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբը» պատրաստ է այս ամառ վերադառնալ ֆուտբոլիստին, որը Մադրիդում հանդես է եկել 2015–ից 2021 թվականներին։ Նրա տրանսֆերին հավակնում է նաև ՊՍԺ–ն։
Հիշեցնենք, որ Էդեգորը «Արսենալում» ելույթ է ունենում 2021 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 7 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։