Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնակատար Պեդրո Ռոչա Խունկոն բարձր է գնահատել իսպանացի մրցավարների մասնագիտական որակները:
«Իսպանացի մրցավարները լավագույնն են Եվրոպայում: Հիմա նրանք աջակցության կարիք ունեն և դա կստանան 1000%-ով: Այնուամենայնիվ, նրանք պետք է սովորեն ընդունել քննադատությունը»,- Խունկոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Պեդրո Ռոչա Խունկոն Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կատարում է Լուիս Ռուբիալեսի հրաժարականից հետո, որը պաշտոնից հեռացել էր հայտնի սկանդալային միջադեպից հետո: