• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է, թե որ դեպքում Մբապեն կերկարաձգի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ

Լուրեր

Հայտնի է, թե որ դեպքում Մբապեն կերկարաձգի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ
04.07.2021
3097 0
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ կհամաձայնի երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն մեկ պայմանով. պայմանագրում պետք է նշվի այն գումարի չափը, որի դիմաց նա կարող է տեղափոխվել «Ռեալ»՝ հաղորդում է Marca-ն։

Խնդիրն այն է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբներին արգելում է ֆուտբոլիստների պայմանագրերում հրաժարագին նշել։ Եթե ֆուտբոլիստի ու ակումբի միջև նման պայմանավորվածություն է առկա, ապա ակումբին կարող են հեռացնել Լիգա 1-ից։

Մբապեի պայմանը բավարարելու համար մնում է միայն այն տարբերակը, որ կողմերը «ջենթլմենական» համաձայնություն կնքեն, սակայն փարիզյան ակումբը կտրականապես դեմ է այդ տարբերակին:

Ավարտված մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է 27 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։