Մադրիդի «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսն արձագանքել է այն շշուկներին, համաձայն որի «սերուցքայինների» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է ձմռանը հեռանալ ակումբից և տեղափոխվել Սաուդյան Արաբիա:
«Սաուդյան լիգան ներկայացնող ակումբների պաշտոնական ներկայացուցիչների հետ որևէ բանակցություն չի եղել: Այս պահին մենք որևէ տեղեկություն չունենք նրա հեռանալու վերաբերյալ»,- Սանչեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 38-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ «սերուցքայինների» կազմում, քանի որ ֆիզիկապես լավ է զգում իրեն: