Transfermarkt-ը ներկայացրել է 30-ը բոլորած ֆուտբոլիստների ամենաթանկարժեք տեղափոխությունները:
Առաջին տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, որ 117 միլիոն եվրոյի դիմաց Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել էր «Յուվենտուս»:
Նրան հաջորդում է անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որն այս շաբաթ Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»:
Լավագույն եռյակը եզրափակում է Կազեմիրոն՝ «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» (70.7 միլիոն եվրո):