Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կստանա 2020 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը (Golden Boy-2020), հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
20-ամյա նորվեգացուց բացի, տիտղոսին հավակնում էին նաև Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»), Ալֆոնսո Դևիսը («Բավարիա»), ու Անսու Ֆաթի («Բարսելոնա»):
Անցյալ տարի մրցանակը բաժին հասավ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշին։