Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ձին հաղթել է Փարիզի մրցաշարում, հաղորդում է Marca–ն։
«Գալա Ռեալ» մականունով նժույգը ամենաարագն է հաղթահարել 2200 մետր տարածությունը, իսկ մրցանակային ֆոնդը կազմել է 27 500 եվրո։ «Գալա Ռեալն» այդ հաղթանակին հասել է «Ռեալի»՝ Իսպանիայի առաջնության գավաթը նվաճելու հաջորդ օրը։
Այս մրցույթները ամբողջ Ֆրանսիայում համարվում են ամենահեղինակավորը և անցկացվում են 1843 թվականից ի վեր։