2023/24 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» 11-մետրանոցները, ըստ ամենայնի, կիրացնի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, հաղորդում է Relevo-ն:
Նրա բացակայության պայմաններում նշակետին կմոտենա բրազիլացի վինգեր Ռոդրիգոն:
Վինիսիուս Ժունիորի տարբերակը նույնպես դիտարկվում է: Վերջին օրերին բրազիլացին անընդհատ պարապմունքներ է անցկացնում՝ հարվածներ կատարելով նշակետից: Նա, սակայն, չի ցանկանում շտապել ու թիմի համար այս կարևոր հարցում պատասխանատվություն չի ստանձնի, քանի դեռ վստահ չէ, որ կարող է արդյունավետ լինել:
Fenomeno, Realmadrid.am