Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ» ակումբի ներկայացուցիչները ժամանել են Փարիզ, որպեսզի Կիլիան Մբապեին համոզեն արաբական ակումբին միանալու հարցում, հաղորդում է հեղինակավոր L'Equipe պարբերականը:
Նրանք արդեն իսկ կանաչ լույս են ստացել ՊՍԺ-ից:
Ամեն ինչ պայմանավորված է Կիլիան Մբապեի որոշումով:
Մեկ տարվա համար «Ալ Հիլյալը» Մբապեին առաջարկում է 200 միլիոն եվրո ֆիքսված աշխատավարձ, որի չափը, պայմանավորված կոմերցիոն գործարքներով, կարող է հասնել 700 միլիոնի:
Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն շարունակում է վստահ լինել, որ Մբապեն 2024 թվականին «Ռեալին» միանալու վերաբերյալ համաձայնություն ունի «Արքայական ակումբի» հետ:
Fenomeno, Realmadrid.am