Էրլինգ Հոլանդը մտնում է «Ռեալի»՝ ապագայի ծրագրերի մեջ, հաղորդում է Cadena SER–ը։
«Սերուցքայինները» կարծում են, որ 24–ամյա հարձակվողը կցանկանա հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», եթե «քաղաքայինները» տարատեսակ խախտումների համար զրկվեն հաջորդ երկու Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից։
Սակայն, սկանդինավցու հավանական տրանսֆերը կնշանակի, որ հարձակման գծի ֆուտբոլիստներից մեկը ստիպված կլինի հեռանալ թիմից, սակայն դա վստահաբար չեն լինի Մբապեն և Վինիսիուսը։ Ամեն ինչ տանում է նրան, որ ակումբից կհեռանա Ռոդրիգոն։