• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Միյատովիչ. «Ռեալի» կազմն ավելի լավն է, քան «Բարսելոնայինը»

Լուրեր

Միյատովիչ. «Ռեալի» կազմն ավելի լավն է, քան «Բարսելոնայինը»
01.08.2022
4409 0

Պրեդրագ Միյատովիչը կարծում է, որ «Ռեալի» կազմն ավելի լավն է, քան «Բարսելոնայինը»։

«Բարսելոնան» դժվար անցյալ տարվանից հետո որոշել է լավ ամրապնդվել։ Նրանք փորձառու ֆուտբոլիստներ են հավաքում։ Հիմա Լա լիգան ավելի հետաքրքիր կլինի։ Նրանք վատ չեն ուժեղացել։

Տեսնենք՝ ինչ կլինի հետո, բայց գլխավոր մրցակցի ուժեղանալը կարևոր է «Ռեալի» համար, քանի որ այդկերպ չի ստացվի թուլացնել զգոնությունը։ Երբ «Բարսելոնան» ուժեղ է, «Ռեալն» ավելի ուժեղ է։

Կարծում եմ, որ «Ռեալի» կազմն ավելի լավն է, քան «Բարսելոնայինը»։ Նրանք անցյալ տարվա հաջողությունից հետո ավելի ինքնավստահ են դարձել։ Այդ էներգիան ու ինքնավստահությունը ամենաքիչը կես տարի կհերիքեն։

«Ռեալը» շատ լավ կազմ ունի՝ փորձառու ու որակյալ ֆուտբոլիստներով, հեռանկարային երիտասարդներով։ Սա հաղթող թիմ է»,- ասել է մադրիդցիների նախկին հարձակվողը։


Ամենակարդացված