Սեգունդայի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» երիտասարդական կլասիկոյում 3-0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»՝ իրականացնելով տպավորիչ քամբեք, քանի որ առաջին խաղում 2-4 հաշվով պարտություն էր կրել:
Որոշիչ գոլը խփեց Սերխիո Արիբասը: 21-ամյա կիսապաշտպանը հանդիպման 95-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը: Դրանից հետո «սերուցքայինները» վազեցին երկրպագուների հետ նշելու հաջողությունը:
Ֆուտբոլիստները ցատկեցին տրիբունայի մետաղական կոնստրուկցիաների վրա, որը չդիմացավ ճնշմանը և փլուզվեց: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
ESPN-ի հաղորդմամբ, լուրջ վնասվածք ստացել է միայն մեկ երկրպագու և «սերուցքայինների» բուժանձնակազմը ժամանակին օգնություն է ցույց տվել նրան:
Միջադեպի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Երրորդ դիվիզիոն, Սեգունդայի փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչի պատասխան խաղ (առաջին հանդիպումը՝ 2-4):
«Ռեալ Մադրիդ Կաստիլյա» - «Բարսելոնա Բ»՝ 3-0
Գոլերը՝ 1:0 - Դոտոր (21'), 2:0 - Բրավո (78'), 3:0 - Արիբաս (11մ. 90+4՛)
Ասիստենտներ՝ 1:0 - Ա. Մարտին, 2:0 - Գ. Գարսիա
«Ռեալ Մադրիդ Կաստիլյա». Լոպես, Կարիլյո, Մարին, Մարվել, Ռամոն, Ա. Մարտին (Բրավո, 74՛), Մ. Մարտին, Դոտոր, Գոնսալես (Արանդա, 74՛), Պաս (Գ. Գարսիա, 59՛), Ա. Ռոդրիգես (Արիբաս, 59՛):
Սեգունդայի ուղեգիր նվաճելու եզրափակիչում «Կաստիլյան» կմրցի «Էլդենսեի» հետ: Առաջին հանդիպումը ֆարմ-ակումբը կանցկացնի տանը՝ հունիսի 18-ին, իսկ պատասխան խաղը՝ 25-ին հյուրընկալվելիս:
Խաղի տեսությունը՝ ԱՅՍՏԵՂ: