Լուրեր

Ազարը պատրաստ է «Էլչեի» դեմ խաղին
27.12.2020
2346 0

Էդեն Ազարը պատրաստ կլինի «Էլչեի» դեմ խաղին ու, հնարավոր է, սկսի հենց մեկնարկային սուլիչից, հաղորդում է Cadena COPE-ի լրագրողը։

Բելգիացին մկանային վնասվածք էր ստացել «Ալավեսի» դեմ խաղի մեկնարկում ու այդ պահից չի խաղում։

Ընդհանուր, այս մրցաշրջանում Ազարը դարձել է 2 գոլի հեղինակ՝ մասնակցելով 6 հանդիպման։