«Ռեալում» կարծում են, որ թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման լրջորեն դիտարկում է ակումբից հեռանալու տարբերակը, հաղորդում է Relevo-ն:
Մադրիդյան ակումբը չի խոչընդոտի Բենզեմայի հեռանալուն, եթե 2022թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը կարիերան շարունակի Եվրոպայի սահմաններից դուրս:
Կա հավանականություն, որ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Ռեալում» և 2024 թվականին կմիանա արաբական ակումբներից մեկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա ֆրանսիացի հարձակվողը Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից 200 միլիոն եվրո կազմող առաջարկ է ստացել:
Բենզեման «Ռեալում» ելույթ է ունենում 2009 թվականից և Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 խաղի, խփել 18 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: