Առաջիկա ամռանը Մարիանոն կհեռանա «Ռեալից»՝ 5 անիմաստ անցկացրած տարիներից հետո: Նրա հեռանալն այնքան ակնհայտ է, որ ակումբում ոչ ոք անգամ չի քննարկում այս հարցը:
Դոմինիկացին «սերուցքայինների» կազմ էր տեղափոխվել 2018 թվականին, երբ հարձակվողը շատ մոտ էր «Սևիլիայի» ֆուտբոլիստ դառնալուն:
Ֆուտբոլիստի տեղափոխությունն անդալուզական ակումբ ձախողվել էր և հաջորդ 5 տարիների ընթացքում նա մասնակցել էր ընդամենը 67 խաղի, խփել 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: