Լուրեր

Պերեսի ընտրությունը կանգ է առել Ալոնսոյի վրա
23.03.2023
2869 0

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն հաջորդ մրցաշրջանից կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Sport.es-ը:

Իսպանացու թեկնածությանը հակված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ֆլորենտինո Պերեսը, որը այլ թեկնածուներից գերադասում է Ալոնսոյին:

Սպասվում է, որ եթե առաջիկա 20 օրերին մադրիդցիների ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաջողություն չգրանցի Չեմպիոնների լիգայում ու Իսպանիայի գավաթում, ապա կհեռացվի:

Երբ Ալոնսոն գլխավորել է «Բայերը», ակումբը Բունդեսլիգայի վտանգավոր գոտում էր, իսկ հիմա 7-րդն է, ինչպես նաև Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում կմրցի բելգիական «Յունիոնի» հետ: