Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները «էլ կլասիկոյից» հետո դժգոհ են մնացել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի պահվածքից, հայտնում է The Athletic-ը:
Խաղի ժամանակ բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակներ են եղել և որոշ դեպքում դրանց «գլխավոր հերոսը» եղել է Գավին: «Ռեալին» դուր չի եկել կատալոնացիների ֆուտբոլիստի բախումը Դանի Սեբալյոսի հետ, որը խաղադաշտ էր մտել 76-րդ րոպեին:
Մադրիդցիները կարծում են, որ խաղադաշտում կոպիտ խաղը մի բան է, իսկ մարզական պահվածքի բացակայությունը՝ մեկ այլ և հենց դրա մեջ են մեղադրում «Բարսելոնայի» կիսապաշտպանին: