«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիրակի կայանալիք «Էլ Կլասիկոյից» առաջ խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին, որի գլխավորությամբ ելույթ է ունեցել Մյունխենի «Բավարիայում»:
«Անչելոտին ինձ մեծ վստահություն հաղորդեց: Նա ինձ տվեց այն, ինչ մինչև այդ ես չունեի: Կառլոն զարմանալի մարդ է. նա հոգ է տանում քեզ համար: Նրանից շատ բան կարելի է սովորել»,- ESPN-ը մեջբերում է Լևայի խոսքը:
Fenomeno, Realmadrid.am