Լուրեր

Բրեթվեյթ. «Կարող ենք հաղթել «Ռեալին»
09.03.2023
3992 0

«Էսպանյոլի» հարձակվող Մարտին Բրեթվեյթը խոսել է Լա լիգայի 25-րդ տուրում կայանալիք «Ռեալի» դեմ խաղի մասին:

«Դժվար հանդիպում է լինելու: «Ռեալը» նույնպես հաղթանակի կարիք ունի և մեծ ճնշման տակ է:

Մենք պետք է հավատանք մեր շանսերին և նրան, որ կարող ենք հաղթել: Յուրաքանչյուր մրցաշրջանում կան թիմեր, որոնք հաղթում են «Բեռնաբեուում»:

Հաղթելու համար մենք պետք է ներդնենք մեր առավելագույն ջանքերը»,- Բրեթվեյթի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

«Էսպանյոլն» ու «Ռեալ Մադրիդը» կմրցեն մարտի 11-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին:


Ամենակարդացված