Լուրեր

Ֆելիշ. «Ինձ դուր է գալիս Վինիսիուսի խաղը»
11.02.2023
3412 0

Ժոաու Ֆելիշ. «Ինձ դուր է գալիս Վինիսիուսի խաղը և ես չեմ հասկանում նրա հասցեին հնչող քննադատությունների իմաստը: Հիմա նա կարիերայում լավ շրջան է անցկացնում և կարծես թե բոլորը տրամադրված են նրա դեմ:

Դուք՝ լրագրողներդ, ասում եք, որ Վինիսիուսը սադրիչ է, բայց դա այդպես չէ: Հնարավոր է, որ նա քննադատվում է, քանի որ մյուսներից լավն է: Դա նրա ֆուտբոլն է և այն կազմված չէ միայն հարվածներից ու պաշտպանական գործողություններից: Ֆուտբոլում պետք է նաև մոգություն լինի»:

Դանի Գարսիա («Աթլետիկի» կիսապաշտպան). «Ես ինքս սադրեցի Վինիսուսին, բայց կարծում եմ, որ «Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ» խաղում Ռաիլյոն ու Մաֆեոն չափն անցան»:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ խաղից առաջ, ընթացքում և հետո «Ռեալի» մրցակցի երկրպագուները ռասիստական արտահայտություններ են հնչեցնում Վինիսիուսի հասցեին: