Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին», հաղորդում է Mundo Deportivo-ն:
Արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի՝ «Բենֆիկայից» «Չելսի» տեղափոխվելուց հետո «արծիվները» Ռամուշին հրաժեշտ կտան միայն այն դեպքում, երբ հետաքրքրվող ակումբը վճարի նրա հրաժարագինը՝ 120 միլիոն եվրո:
21-ամյա Ռամուշը «Բենֆիկայում» ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի, խփել 23 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում: