• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Չավին՝ «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև միավորների տարբերության մասին

Լուրեր

Չավին՝ «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև միավորների տարբերության մասին
02.02.2023
2862 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի ու Մադրիդի «Ռեալի» միջև Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում միավորների տարբերության մասին:

Հիշեցնենք, որ այս պահին «Բարսելոնան» արդեն 8 միավորով է գերազանցում «Ռեալին», որը դեռևս չի անցկացրել 17-րդ տուրից հետաձգված խաղը «Վալենսիայի» դեմ:

«Թիմը լավ է աշխատում, իսկ դա ինձ համար շատ կարևոր է: Այժմ արդեն 8 միավորով ենք գերազանցում «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Սակայն մենք ամուր ենք պաշտպանությունում ու լավն ենք տարբեր առումներով: Ճիշտ ուղու վրա ենք: Տեսնում եմ, որ մենք հաջողության քաղց ունենք»,- իսպանական Sport-ը մեջբերում է Չավիի խոսքը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված