Ուելսի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, որն օրեր առաջ հայտարարել է խաղակոշիկները մեխից կախելու մասին, տեսանյութ է հրապարակել Ինստագրամում:
«Կարիերայի ավարտից հետո հանգիստ չկա»,- ուելսցին այսպես է մակագրել տեսանյութը, որում ֆուտբոլ է խաղում իր երեխաների հետ:
Հատկանշական է, որ Բեյլի որդիներից մեկը ելույթ է ունենում՝ Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը հագին: Գարեթը չորս զավակ ունի՝ երկու տղա, երկու աղջիկ:
Հավելենք՝ Գարեթ Բեյլը Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2013-2021 թվականներին: «Արքայական ակումբի» մարզաշապիկով Բեյլն անցկացրել է 258 խաղ, խփել 106 գոլ, կատարել 67 գոլային փոխանցում:
Բեյլի տիտղոսները «Ռեալի» հետ.
Չեմպիոնների լիգա - 5
ԱԱԱ - 4
Իսպանիայի առաջնություն - 3
Իսպանիայի Սուպերգավաթ - 3
Իսպանիայի գավաթ - 1
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ - 3
Fenomeno, Realmadrid.am