• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը

Լուրեր

«Ռեալի» որոշ ֆուտբոլիստների պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը
20.12.2022
3696 0

1. «Ռեալն» ու Կրոսը շուտով կհանդիպեն՝ քննարկելու գերմանացի կիսապաշտպանի ապագան: Ակումբում մտավախություն ունեն, որ այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել 32-ամյա կիսապաշտպանի համար:

2. Մոդրիչը թիմի առանցքային ֆուտբոլիստ է, բայց նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը: Համաձայն ակումբի վարած քաղաքականության, եթե որոշվի խորվաթ կիսապաշտպանին նոր պայմանագիր առաջարկել՝ ապա մեկ մրցաշրջանով:

3. «Ռեալում» ցանկանում են մինչև հունվարի 1-ը նոր պայմանագիր կնքել Ասենսիոյի հետ, սակայն այս պահին առաջարկ չկա: «Արքայական» ակումբի կիսապաշտպանը ցանկանում է մնալ թիմում և կսպասի ակումբի քայլերին:

4. Նաչոյին շատ են գնահատում «Ռեալում», սակայն նա դեռ պայմանագիրը երկարաձգելու առաջարկ չի ստացել: Նրա ապագան մադրիդյան ակումբում հարցականի տակ է:

5. «Ռեալը» այս պահին նոր պայմանագրի առաջարկ չի կատարել Սեբալյոսին, սակայն իրավիճակը կարող է փոխվել:

6. Մարիանոյին չի առաջարկվի նոր պայմանագիր:


Ամենակարդացված