Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հետաքրքրել է մի շարք եվրոպական ակումբների, հայտնում է El Nacional-ը։
Ասենսիոն դժգոհ է «Ռեալում» իր շուրջ ստեղծված իրավիճակից ու պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը։ Կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլը», «Արսենալը», «Յուվենտուսն» ու «Միլանը», սակայն ֆավորիտը Դորտմունդի «Բորուսիան» է։
Ասենսիոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիս։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 11 խաղում 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։