• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Սևիլիան» ու Իսկոն համաձայնության են հասել պայմանագիրը խզելու հարցում

Լուրեր

«Սևիլիան» ու Իսկոն համաձայնության են հասել պայմանագիրը խզելու հարցում
20.12.2022
3641 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն 4 ու կես ամիս անց հեռանում է «Սևիլիայից», որտեղ տեղափոխվել էր ազատ գործակալի կարգավիճակում:

Իսկոն ընտրել էր կարիերան «ռոխիբլանկոսի» կազմում շարունակելու տարբերակը՝ Լոպետեգիի հետ աշխատելու համար, սակայն հոկտեմբերի 6-ին իսպանացի մասնագետը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից:

Թիմի նոր գլխավոր մարզիչ Սամպաոլին հույսեր չի կապում Իսկոյի հետ, իսկ իրավիճակն ավելի սրվեց 30-ամյա կիսապաշտպանի՝ անդալուզյան ակումբի մարզական տնօրեն Մոնչիի հետ վիճելուց հետո:

«Սևիլիայում» անցկացրած 19 խաղում Իսկոն դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: