Լուրեր

Բելինգեմը դժգոհ է
17.11.2024
1433 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դժգոհ է իր ներկայիս խաղային դիրքից, հաղորդում է Marca–ն։

Անգլիացին կարծում է, որ չի կարող իր բոլոր որակները ցուցադրել, եթե հանդես գա խաղադաշտի կենտրոնում և նա ցանկանում է ավելի շատ միտված լինել հարձակմանը՝ ինչպես նախորդ մրցաշրջանում։

Հաղորդվում է, որ Բելինգեմն այս պահին ուրախ է Անգլիայի հավաքականին միանալու կապակցությամբ, քանի որ այդտեղ ավելի հարմար դիրքում է խաղում։