Հաջորդ ամառ, կամ հնարավոր է անգամ ձմռանը, Մադրիդի «Ռեալը» կարող են լքել Նաչոն ու Վալյեխոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի փոխավագը դադար է վերցրել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցրում, քանի որ դժգոհ է այս մրցաշրջանում ստացած խաղաժամանակից:
Այնուամենայնիվ, այս հանգամանքը խնդիրներ չի առաջացնի, քանի որ առաջին թիմ կտեղափոխվի «Կաստիլյայի» կենտրոնական պաշտպան Մարինը:
20-ամյա իսպանացին հիանալի մրցաշրջան է անցկացնում ակումբի երկրորդ թիմում և Անչելոտին վաղուց է նրան հետևում:
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 15 խաղի, խփել 2 գոլ: