Լուրեր

Ռոբերտո Մարտինեսը՝ Ազարի մասին
08.11.2021
3380 0

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Ռեալում» Էդեն Ազարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Անսովոր իրավիճակ է։ Մենք չէինք սպասում, որ ամեն բան այսպես կստացվի, բայց սա ֆուտբոլ է։ Բժշկական տեսանկյունից, Էդեն պատրաստ է, լիովին պատրաստ։

Մենք «Ռեալի» հետ լավ հարաբերություններ ենք պահպանում։ Մենք գիտենք, որ Ազարը հավելյալ մարզվում է, որ լավ մարզավիճակ հավաքի։

Էդենը ցանկանում է անել ամենը, որ դուրս գա բարձր մակարդակի։ Հավաքականների խաղերով պայմանավորված դադարը հիանալի հնարավորություն է խաղադաշտ դուրս գալու համար։

Ես հավատում եմ, որ Ազարը կկարողանա այս մրցաշրջանում ցուցադրել իր լավագույն խաղը»,- ասել է Մարտինեսը։