Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դեկտեմբերի 10-ին առաջին մարզումն է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի ճամբարից վերադառնալուց հետո, հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Ռեալն» առաջիկա հանդիպումը Իսպանիայի առաջնությունում կանցկացնի դեկտեմբերի 30-ին՝ «Վալյադոլիդի» դեմ:
Մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 14 տուրերից հետո վաստակած 35 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: