Լուրեր

«Ռեալն» ու «Միլանը» բանակցություններ են վարում
10.12.2022
2448 0

«Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում» և իտալական ակումբը կարող է թիմում պահել ֆուտբոլիստին՝ եթե տրանսֆերի դիմաց վճարեն 22 մլն եվրո:

«Միլանում» ցանկանում են շարունակել համագործակցությունը 23-ամյա Դիասի հետ, բայց ավելի համեստ գումարի դիմաց:

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ իտալացիները բանակցություններ են վարում «Ռեալի» հետ և փորձում են իջեցնել գինը: Բրահիմ Դիասը նույնպես ցանկանում է մնալ Ա Սերիայում:

Հիշեցնենք, որ Բրահիմ Դիասը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին՝ «Մանչեսթեր Սիթիից», բայց Զինեդին Զիդանը չէր օգտագործում նրան: 2020 թվականին ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանով վարձավճարով տեղափոխվեց «Միլան» և համաձայնագիրը երկարաձգվեց:

Բրահիմը կարողացավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ դառնալ և 2021/22 մրցաշրջանումմ մասնակցել է «Միլանի» 31 խաղի ազգային առաջնությունում: 

2023 թվականի հունիսն լրանում է վարձակալության պայմանագիրը և ակումբները պետք է ֆուտբոլիստի ապագայի հարցով որոշում կայացնեն: