Լուկա Մոդրիչը չիրացրած 11-մետրանոցից հետո աջակցել է Ռոդրիգոյին:
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր խորվաթներին (4-2): «Ռեալում» Մոդրիչի թիմակից Ռոդրիգոն առաջինն էր մոտեցել 11-մետրանոց նշակետին, սակայն Դոմինիկ Լիվակովիչը հետ էր մղել հարվածը:
«Դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Ռոդրիգոյին պետք է շնորհավորել, որ հերիքեց նրա ուժն ու մենտալիտետը՝ 11-մետրանոցից հարվածելու համար: Ցանկացած ոք կարող է վրիպել:
Ես ընդամենը մի քանի տարի էի մեծ նրանից, երբ 2008 թվականին վրիպեցի 11-մետրանոցից Թուրքիայի դեմ խաղում: Ես 23 տարեկան էի: Հեշտ չէ, բայց նա փորձ և ուժ կհավաքի:
Ես վստահ եմ, որ նա այդ իրավիճակից դուրս կգա ավելի ուժեղացած: Ամեն բան նորմալ է, ես աջակցեցի նրան»,- ասել է Խորվաթիայի հավաքականի ավագը: