Կատարում շարունակվող աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Բրազիլիա - Շվեյցարիա (1-0) հանդիպման առաջին խաղակեսի ընդմիջման ժամանակ երկրպագուները զբոսնել են «Ռաս-Աբու-Աբուդ» մարզադաշտում:
Նրանցից մեկը որոշել է ուսումնասիրել մարզադաշտի VIP օթյակը, որտեղ տեսել է Ռոբերտո Կառլոսին: Լեգենդար բրազիլացին իր ընկերների հետ այդ ժամանակ ծխում էր:
«Հեյ Ռոբերտո, Ռոբերտո», հաճելի էր քեզ տեսնելը»,- գոռացել է լուսանկարի հեղինակը: «Ռեալի» լեգենդը ժպտացել է, սակայն, այնուամենայնիվ, նա հազիվ թե կցանկանար, որ երկրպագուները նրան տեսնեն ծխելիս: