Լուրեր

Adidas-ն ու Puma-ն կապ են հաստատել Վինիսիուսի հետ
09.12.2022
2074 0

Adidas-ն ու Puma-ն արդեն կապ են հաստատել Վինիսիուս Ժունիորի հետ և առաջարկել նախնական պայմանագիր, հաղորդում է UOL Esporte-ն:

Այս ընկերություններից որևէ մեկի առաջարկն ընդունելու դեպքում բրազիլացին 10 անգամ ավելի շատ կվաստակի, քան Nike-ի հետ պայմանագրով էր:

Այնուամենայնիվ, ամերիկյան ընկերությունը չի ցանկանում ավարտել համագործակցությունը Վինիսիուսի հետ և կանի ամեն հնարավորը՝ նրան պահելու համար: