Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը ձախ ազդրի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում, սկսել է վերականգնողական գործընթացը Վալդեբեբասում:
Երկուշաբթի օրվանից նա գտնվում է «սերուցքայինների» բժշկական շտաբի վերահսկողության ներքո:
Բենզեման երեք շաբաթ ունի՝ վնասվածքից ամբողջովին ապաքինվելու ու Լա լիգայի 15-րդ տուրում կայանալիք «Վալյադոլիդի» դեմ խաղին (դեկտեմբերի 30) պատրաստ լինելու համար: