«Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում տոնած հաղթանակը 100-րդն էր Կառլո Անչելոտիի համար «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Իտալացի մասնագետից 135 խաղ պահանջվեց՝ այս ցուցանիշը գրանցելու համար:
Անչելոտին 7-րդ մարզիչն է, որ կարողանում է «Արքայական ակումբի» ղեկին հատել 100 հաղթանակի սահմանագիծը:
Նրան հաջորդում են Մոլովնին (107 հաղթանակ), Բենհակերը (121), Մոուրինյոն (128), Դել Բոսկեն (133), Զիդանն (172) ու Միգել Մունյոսը (357):
Անչելոտին 100 հաղթանակներից 65-ը գրանցել է Լա լիգայում, 22-ը՝ Չեմպիոնների լիգայում, 10-ը՝ Արքայական գավաթում, 2-ը՝ ԱԱԱ-ում, 1-ը՝ Եվրոպայի Սուպերգավաթում:
«Ռեալի» հետ իտալացին 4 տիտղոս է նվաճել(ՉԼ, ԱԱԱ, Եվրոպայի Սուպերգավաթ, Արքայական գավաթ):
Robbie Raul, Realmadrid.am