Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա:
Եվ ֆուտբոլիստը, և «Ռեալի» ներկայացուցիչները հասկանում են, որ իրենց համագործակցությունը մոտենում է ավարտին: Աշխարհի առաջնությունից հետո կողմերը կդիտարկեն ֆուտբոլիստի՝ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը: Նրանք մտադիր են երկուստեք շահած դուրս գալ սպասվող գործարքից:
Defensa Central-ը հայտնում է, որ բելգիացու ծառայություններով հետաքրքրված է «Ասթոն Վիլան»: Բիրմինգեմյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կողմ է տրանսֆերին:
«Ռեալը» մտադիր է ողջամիտ գումար վաստակել ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 3 հանդիպման: