«Ռեալն» ու ՄՅՈՒ-ն պայմանավորվել են ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերի հարցում։
«Ռեալը» ֆրանսիացու տրանսֆերի դիմաց 58 մլն եվրո կստանա, գրում է A Bola-ն՝ հղում կատարելով ABC-ին։
28-ամյա ֆուտբոլիստը ՄՅՈՒ-ի հետ արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայներցել՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով։ «Ռեալը» ֆուտբոլիստին 4 տարվա պայմանագիր ու տարեկան 7 մլն եվրո էր առաջարկում։
Վարանը «Ռեալում» անցկացրած 9 տարիների ընթացքում թիմի հետ նվաճել է 18 տիտղոս։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին Լա լիգայի 31 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։