Թոնի Կրոսը գերմանական հեռուստաընկերության եթերում կմեկնաբանի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության խաղերը:
«Ռեալի» կիսապաշտպանը գերմանական MagentaTV-ի եթերում կլինի էքսպերտներից մեկը: Հեռարձակմանը կմասնակցեն նաև նրա եղբայր Ֆելիքը, Միխայիլ Բալաքն ու Խավի Մարտինեսը:
Թոնին ու Ֆելիքը կմեկնաբանեն մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերն ու եզրափակիչը:
Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը՝ Կատարում: